35-ամյա կինը պնդում է, որ իր նորածնի մահվան պատճառը բժիշկների սխալ որոշումն է եղել
![]() 458 Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 09:30 Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Շողեր Գրիգորյանը արդեն 2 տարի է՝ սպասում է, որ իր նորածնի՝ մահացած ծնվելու հետ կապված գործն ուղարկվի դատարան և մեղավորը կամ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը։ 2023 թվականի հունվարի 7-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ծննդաբերության ժամանակ մահացել է նրա նորածին՝ մոտ 6 կգ քաշով պտուղը, ինչի միակ մեղավորը կինը համարում է բժիշկ Արսեն Սարգսյանին, ով որոշել է, որ պետք է բնական ճանապարհով լույս աշխարհ գա պտուղը, այլ ոչ կեսարյան հատումով, հայտնում է Գագիկ Շամշյանը։ «Հղիության ընթացքում անցել եմ բոլոր ստուգումները և ոչ մի խնդիր չի եղել։ Երկրորդ հղիությունս էր, առաջինը լույս աշխարհ էր եկել բնական ճանապարհով, սակայն երկրորդի դեպքում ինձ հսկող գինեկոլոգն ասաց, որ պետք է կեսարյան հատում արվի, քանի որ պտուղը մեծ էր՝ մոտ 6 կգ։ Երբ արդեն տեղափոխվեցի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, չգիտես ինչու, որոշեցին, որ բնական ճանապարհով էլ կարող է լույս աշխարհ գալ, պարզաբանելով, որ ես գեր եմ ու կեսարյանից հետո կարերը չի կպնի։ Այդպես ինձ ողջ ծննդաբերության ժամանակ տանջեցին, վերջում էլ ասացին, որ երեխան խեղդվել է։ Կեսարյանից հրաժարվելու որոշումը կայացրել էր Արսեն Սարգսյանը, ով էլ մեղավորներից մեկն է իմ երեխայի մահվան մեջ։ Դիմեցինք ոստիկանություն, գործը ուղարկեցին քննչական ու արդեն երկու տարի է «սայլը տեղից չի շարժվում»։ Վերջերս էլ իմացանք, որ քննիչին փոխել են։ Չգիտենք էլ ում դիմենք, որ վերջապես այս գործը ուղարկվի դատարան ու մեղավորը կամ մեղավորները իրենց արժանի պատիժը ստանան»,- ասել է կինը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Իսպանիայում ցուլը ցլամարտից անմիջապես առաջ մահացու հարվածել է նախկին մատադորին
9023:05
«Կանխվել է որսորդական հրացանով համագյուղացուն մահացու վնասվածք հասցրած աձի փախուստը ՀՀ-ից»․ ՆԳՆ
19019:30
ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են Իրանում երկաթուղային կամրջի վրա
26216:11
«ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի Խարգ կղզուն»․ #Mehr (տեսանյութ)
24715:23
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)
29114:53
Պանամայի ջրանցքի կամրջի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
37612:28
«Ռմբակոծության հետևանքով լրջորեն վնասվել է Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը»․ #Mehr (տեսանյութ)
25210:14
Դեռահասը դանակահարել է ուսուցչուհուն
21809:57
