Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ո՞ր օրենքով է Հայաստանի կառավարիչը պարեկային ծառայության զինապահոցից զենք հանում»․ Կարապետ Պողոսյան

«Ո՞ր օրենքով է Հայաստանի կառավարիչը պարեկային ծառայության զինապահոցից զենք հանում»․ Կարապետ Պողոսյան
240
Այսօր, 13:18

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ պարեկային ծառայության մասին օրենքը հստակ սահմանում է, թե ով կարող է մոտենալ ծառայության ստորաբաժնում գտնվող զինապահոցին, ով կարող է այն բացել և ինչ պայմաններում կարող է զենք տրամադրել և կոնկրետ ում տրամադրել, հետևաբար հարց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, խնդրում եմ պարզաբանել, արդյոք ցանկացած անձ ազատ է պահոցը բացելո՞ւ, զենք հանելո՞ւ, առավել ևս, որ անձի մոտ առկա են առերևույթ ալկոհոլ օգտագործելու և հոգեկան խնդիրներ ունենալու նշաններ։
Պարզաբանեք խնդրում եմ՝ ՀՀ ո՞ր օրենքի, ո՞ր կետի համաձայն է Հայաստանի կառավարիչը մոտենում Կապանի պարեկային ծառայության զինապահոցին, զենք հանում, անկանոն շարժումներ անում, այն տեսանկարահանում և տարածում համացանցում։
Արդյոք արդեն ձեռբակալված են բաժնի հերթապահը և պատասխանատու պաշտոնյաները, ովքեր առերևույթ չեն կատարել իրենց պարտականությունները, չեն ցուցաբերել պատասխանատվություն զենքի պահման կանոների նկատմամբ։
Հ.Գ Նույնիսկ պարեկային ծառայողին զենք տալուց հերթապահը պետք է համոզված լինի, որ աշխատակիցը չի գտնվում հուզական վիճակում, չի օգտագործել թմրանյութ կամ ալկոհոլ, հանրության համար վտանգ չի ներկայացնում»։

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան