«Կարող եք բլոտ ու նարդի խաղալ, բայց տնտեսական օրենքների հետ խաղալ չեք կարող»․ Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասել ե՞մ՝ գալու է արտարժույթի մեծ մուտքերի պահը՝ ասել եմ։ Ասել ե՞մ՝ չկրկնեք 2000-2008թթ. քաղաքականությունը՝ ասել եմ։ Ասել ե՞մ՝ փոխարժեքի, պ. պարտքի ավելացման, առևտրի, ծառայությունների ու շինարարության հենքի վրա բուրգ չկառուցեք՝ ասել եմ։ Ասել ե՞մ, որ արտարժույթի մեծ մուտքերի ժամանակ, փոխարժեքը կկարգավորեք կտրուկ ավելացնելով արտարժույթի նկատմամբ արդյունաբերական ներդրումների պահանջարկը՝ ասել եմ։ Հիմա հանգիստ նայեք, թե ինչ եք սարքելու մեր գլխին։
1. 2021թ.- ՀՆԱ՝ 14մլրդ $, Պ. պարտք՝ 10մլրդ $, Պարտք / ՀՆԱ = 71%, Փոխարժեք՝ $=485դ., €=550դ., ՌՌ=6,5դ.
2. 2024թ.- ՀՆԱ՝ 26մլրդ $, Պ. պարտք՝ 13մլրդ $, Պարտք / ՀՆԱ = 50%, Փոխարժեք՝ $=385դ., €=430դ., ՌՌ=4,5դ.
3. 2025թ. և ապագա միտումները՝
ա) ՀՆԱ-ի աճի մոտ 99%-ն ապահովում են՝ առևտուրը, ծառայությունները (ներառյալ ֆինանսական հատվածը) և շինարարությունը։
բ) 2025թ. առաջին 2 ամիսների տնտեսական ակտիվությունը՝ 1,5% (տեմպերի կտրուկ նվազում)։ Տեմպը պահպանելու համար ստիպված ենք ավելացնել պետական պարտքը։ Պարտք/ՀՆԱ = 50%-ը թույլ է տալիս դա անել։ Հենց սա է այս «տնտեսական բուրգը» փչելու խողովակը։
գ) 2025թ. առաջին 2 ամիսներին՝ Արդյունաբերական արտադրանքի ծավալն ընկել է՝ 20%-ով։ Սա հետևանք է արդյունաբերության զարգացման համար, անբարենպաստ փոխարժեքի երկարաժամկետ պահպանման՝ թե արտահանման առումով, թե ներքին շուկայում մրցակցելու տեսանկյունից։
Հաշվի առնելով, որ արդյունաբերության համար բարենպաստ փոխարժեքի հաստատումն անմիջապես կփլուզի «բուրգը», կարող ենք արձանագրել՝ Հայաստանի այս նվազ արդյունաբերությունը, գնալով դեգրադացվելու է և կորցնելու է եղած շուկաների մեծ մասը։
դ) «Տնտեսական բուրգը»՝ պետական պարտքի, հիփոթեքային և սպառողական վարկերի ավելացմամբ պահպանելու ժամկետները պայմանավորված են՝ «պահանջարկ-եկամուտներ» հարաբերակցության հավասարակշռման ու հագեցման գործործոններով։ Այն, որ այդ «հավասարակշռումը» տեղի է ունենալու, որից հետո սկսվելու է՝ կամ կտրուկ, կամ աստիճանական անկում, կասկած չկա։
Որքան երկար տևեց այդ ժամանակաշրջանը, այնքան անկումը լինելու է խորը։ Իսկ ամենավտանգավորն այն է, որ դեգրադացված, շուկաները կորցրած արդյունաբերությունը, ի վիճակի չի լինելու, այդ դժվարին պահին, թև ու թիկունք լինել տնտեսությանը»։

«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
73Երեկ, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
91Երեկ, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
20316.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
20716.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
19216.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
18816.09.2026, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
15916.09.2026, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
25915.09.2026, 16:06