Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Իշխանությունը մայիսի 21-ից հետո կարող է փակել Արցախի ներկայացուցչությունը». Լարիսա Ալավերդյան

«Իշխանությունը մայիսի 21-ից հետո կարող է փակել Արցախի ներկայացուցչությունը». Լարիսա Ալավերդյան
214
Այսօր, 18:24

«Ինձ անհանգստացնում է, որ մայիսի 21-ին վերջանում է Արցախի ԱԺ լեգիտիմ ժամանակը: Իշխանավորների թիմը օգտագործելու է արցախցիներին Արցախը դելիգիտիմացնելու համար»,- Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը: Նրա համոզմամբ՝ իշխանությունը ոչ մի խոչընդոտ չունի՝ մայիսի 21-ից հետո Արցախի ներկայացուցչությունը փակելու համար:

«Արցախի ներկայացուցչությունը միակ լեգիտիմ ուժն է, որով միջազգային հանրության հետ մենք կարող ենք առայժմ խոսել»,- ընդգծել է Ալավերդյանը՝ հավելելով, որ պետք է կոնցեպտ ունենալ՝ այդ վտանգին դիմադրելու համար:

«Իշխանությունը մայիսի 21-ից հետո կարող է փակել Արցախի ներկայացուցչությունը». Լարիսա Ալավերդյան