Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Երևանն ու Բաքուն ինչպե՞ս կարող են լուծարել Մինսկի խումբը, եթե դա իրենց իրավասությունից դուրս է». Թաթուլ Հակոբյան

«Երևանն ու Բաքուն ինչպե՞ս կարող են լուծարել Մինսկի խումբը, եթե դա իրենց իրավասությունից դուրս է». Թաթուլ Հակոբյան
285
Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 22:48

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասում է՝ կրկնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր ստորագրելուց 10 րոպե հետո կարող են լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ես այստեղ չեմ ուզում քննարկել՝ Մինսկի խումբը լուծարելը ճիշտ քայլ է, թե սխալ, օգտակար է, թե վնասակար:
Այլ հարց եմ ուզում տալ՝ Երևանն ու Բաքուն ինչպե՞ս կարող են լուծարել մի բան, որ իրենց իրավասությունից դուրս է:
Մինսկի խումբը Մինսկի Խորհրդաժողովի աշխատանքային գործիք է, իսկ Մինսկի Խորհրդաժողովը ձևավորվել է 1992 թվականի մարտի 24-ին՝ Հելսինկիում, ԵԱՀԿ Ավագ պաշտոնյաների հանդիպմանը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան