«Ազգային վիճակագրական ծառայությունը սարսափելի թվեր է հրապարակել»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տգետի աշխատանքը եվ հույսը։ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվել են սարսափելի թվեր։ 2025 թվականի առաջին երկու ամիսների ամփոփ տվյալները 2024 թվականի նույն ամիսների համեմատ բացել են տգետի աշխատանքի և հույսի գաղտնիքը։
Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 20 տոկոսով, արտահանումը նվազել է 60 տոկոսով, ներմուծումը 46 տոկոսով։ Սա ինքնահռչակ տգետի աշխատանքի արդյունքն է։
Իսկ ո՞րն է տգետի հույսը։
Նույն ժամանակաշրջանների համեմատությամբ ծառայությունների ոլորտը աճել է 12 տոկոսով, իսկ առևտրի ոլորտն աճել է 8 տոկոսով։ Ի՞նչ է սա նշանակում: Ծառայությունների ոլորտի մեջ զգալի կշիռ ունի բանկային ոլորտը, որը պարզապես քերթում է հաճախորդներին։ Իսկ առևտրի ոլորտի աճը պայմանավորված է գների աճով, որը սովամահության եզրին է կանգնեցրել թոշակառուներին։
Կարող ենք արձանագրել, որ ինքնահռչակ տգետը տապալել է արդյունաբերական երկիր լինելու հրամայականը և բանկերի եվ խոշոր ներկրողների հետ քերթում է ժողովրդին։ Ինչո՞ւ ենք այդպես կարծում:
1. 2024 թվականին ռեկորդային 364 մլրդ դրամ շահույթ ստացած բանկերին ինքնահռչակ տգետի կառավարությունը անհուսալի վարկերը մարելու համար նվիրում է պետական բյուջեի եկամտահարկի գումարները։
2. ՀՀ կենտրոնական բանկը արհեստական կերպով իջեցնում է արտարժույթի գինը, որի օգնությամբ խոշոր ներկրողները ստանում են ներդրված ֆինանսների ետ վերադարձի արագություն։
Ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը և տնտեսությունը, որը կարող էր ապագա ռևանշի համար բազա հանդիսանալ»։


Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
289Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
302Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
26417.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
26917.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
33716.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
34016.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
27716.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
26916.09.2026, 13:18