«Տրամաբանական կլիներ, որ դադարեցվեին աշակերտական այցերն ԱԺ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր լուր եմ կարդում, որ տարբեր դպրոցների աշակերտներ այցելել են ԱԺ և հանդիպել այնտեղ մեծամասնության ներկայացուցիչների հետ, որոնք էլ աշակերտներին ներկայացրել են պետական քաղաքականության ինչ որ բաներ:
«Որովհետև 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ Փշատավան, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ՝ ստեղ կանգնեք, իջնում եմ, 10 րոպե խոսում եմ մարդկանց հետ ու հասկանում եմ, որ 7 տարի բոլորդ՝ իմ գլխավորությամբ, մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անում»: Սա ԱԺ մեծամասնության առաջնորդի խոսքերն են կառավարության նախորդ նիստում:
Կարծում եմ, որ դրանից հետո տրամաբանական կլիներ, որ դադարեցվեին աշակերտական այցերը ԱԺ և հանդիպումները մեծամասնության ներկայացուցիչների հետ՝ ելնելով աշակերտների լավագույն շահից:
Թեև, հնարավոր է վարչապետ Փաշինյանի խոսքը վերաբերել է միայն կառավարությանը, այլ ոչ թե նաև իր առաջնորդած ուժի խորհրդարանական մեծամասնությանը: Բայց, այդ դեպքում էլ հարց կառաջանա, թե այդ մեծամասնությունը եթե այնպիսին չէ, ինչպիսին իր խոսքում ներկայացնում է վարչապետ Փաշինյանը, ապա ինչո՞ւ անվստահություն չի հայտնում այն կառավարությանը, որին վերաբերում է խոսքը»:

Շվեյցարիայում սկսվել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
8316:03
«Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, մինչև Լիբանանում հրադադարի հաստատումը». #Tasnim
9715:45
Իրանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարները երկկողմ հանդիպում են ունեցել (տեսանյութ)
9114:07
Իրանական պատվիրակության ինքնաթիռի վրա գրված է «Մինաբ 168»՝ ի հիշատակ աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման զոհերի
10710:12
«Սթարմերի դաշնակիցները համոզված են, որ նա պատրաստվում է հրաժարական տալ». #TheTelegraph
10409:33
Վենսը մեկնել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու
9408:57
Իրանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու
10208:51
«Թույլ ենք տվել այսքան լկտիանալ՝ այն էլ բռնազավթված հայկական Որտվատ քաղաքում»․ Վարդան Ոսկանյան (լուսանկար)
14202:06