«Գազի գնի թանկացումը, որն ամեն ինչ կթանկացնի ՉՈՐՍ անգամ, ինչպե՞ս ենք հաղթահարելու». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհի ամենահարուստ հայերից մեկը, որը համարվում է Ռուսաստանի իշխանական ամենաբարձր շրջանակներում մուտք ունեցող մարդ, ասում է, որ խնդիրներ կլինեն: Ի պատասխան, մեղմ ասած, սարկազմ: Հա, եղբայր, էլի սարկազմեք, բայց մինչ այդ հասարակ մարդկանց բացատրեք, թե ի՞նչ խնդիրներ նկատի ունի Սամվել Կարապետյանը, դրանք իրակա՞ն են, թե ոչ, իսկ եթե իրական են, ապա ինչպե՞ս պետք է հաղթահարվեն: Օրինակ՝ գազի գնի թանկացումը, որը ամեն ինչ կթանկացնի ՉՈՐՍ անգամ, դա ինչպե՞ս ենք հաղթահարելու: Եվ նման այլ հարցեր: Այդ ամենն ասեք, համոզեք մարդկանց, թողեք կարծիք կազմեն, վերջում էլ ծաղրեք, որպես ձեր կարծիք:
Նման դեպքում, սակայն, երբ հաշվարկ չեն տալիս, բայց հումորային ծաղր են մեջտեղ բերում, տպավորություն է ստեղծվում, որ ասելիք չունեն և լսողի էմոցիաների վրա են խաղում: Ասելիք չունեն և էմոցիաների վրա խաղալով ձգտում են մեզ տանել... վտանգավոր տեղեր, այդպես է ստացվում, քանզի այդ պարագայում են խուսափում մանրուքների մեջ մտնել: Սխա՞լ եմ:
Ռուբեն Մեհրաբյանի հետ մի քանի անգամ ինտերվյուների ժամանակ հանդիպել ենք և սա անձնավորված գրառում չէ: Վիրավորանքներ թույլ չեմ տա»:

«Մեր տարածքի, ինքնության ու մշակույթի դեմ մտածված արշավ է գնում»․ Հասմիկ Սողոմոնյան
6409:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6908:18
«Շանտաժն ու լաչառությունը դարձրել են քաղաքական կատեգորիա»․ Էդուարդ Շարմազանով
6302:06
«Ո՞նց չկարողացանք մարդակենտրոն երկիր ունենալ»․ Սարհատ Պետրոսյան
7101:18
«Պետք է Փաշինյանի դեմ զրպարտության համար հաղորդում ներկայացնել դատարան»․ Հրայր Կամենդատյան
6400:30
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
73Երեկ, 22:18
«Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար» - «Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը». Բագրատ Սրբազան
68Երեկ, 21:06
«Ուժեղ կարկուտն ավերում է Գյումրին»․ Վահան Թումասյան (տեսանյութ)
98Երեկ, 20:48