ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ ՊԵԿ-ում վերջին օրերին բարեվարքության քննությունների փուլ է և բոլորը՝ աշխատակիցներն ու պաշտոնյաները, փորձում են առավել զուսպ լինել, թաքցնել իրենց կապերը:
Այս համատեքստում խնդիր կա ՊԵԿ ամենակարևոր վարչությունում՝ Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Այս վարչության պետը ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ-ական Երջանիկ Հակոբյանն է, նրա տեղակալը՝ Գոռ Մարգարյանը, Հակոբյանի քավորն է:
Նրանք ջանում են թաքցնել իրենց կապը, որպեսզի բարեվարքության քննությունից չկտրվեն: Մեզ ասացին, որ Գոռ Մարգարյանը մեկիկ մեկիկ բոլոր աշխատակիցներին զգուշացնում է, որ իրենց քավոր-սանիկ հարաբերությունների մասին որևէ տեղ ոչինչ չասեն:
ՊԵԿ-ից պատմեցին նաև, որ Գոռ Մարգարյանն է իրականում վարչության պետի գործառույթները փաստացի իրականացնում, նա յուրայիններով է շրջապատել իրեն և սև ու սպիտակի տամաբանությամբ է կառավարում վարչությունը: Իսկ Երջանիկ Հակոբյանը պարզապես պաշտոնական մասն է ապահովում և վայելում պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
3010:18
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան
3910:06
Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր՝ ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»
4609:24
Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու․ «Հրապարակ»
4809:18
Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է․ «Հրապարակ»
7609:12
TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»
5309:06
«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
10403:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
10702:06