«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են». Արթուր Խաչատրյան

Քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Նպատակը՝ փուլային եղանակով ու գործող օրենսդրությամբ սահմանված ձևով ներդրվող եկամտային հարկի տարեկան հաշվարկներ, հայտարարագրեր ներկայացնելու համընդհանուր պահանջի չեղարկումն է, որը ժամանակավրեպ է, քաղաքացիների համար դառալու է նոր ու ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության ու տուգանքի հիմք: Հատարարագրման ենթակա քաղաքացիների ընդամենը 5 տոկոսն է ներկայացրել հայտարարագիր»,- ասաց հիմնական զեկուցող Թադևոս Ավետիսյանը: ՔՊ-ականները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին: Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը հայտարարեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են: Կառավարությունը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ՝ հավելյալ հարկեր մտցնելու: Ձեր կարծիքով Կառավարությունը հետաքրքրությունից դրդվա՞ծ է ուզում 300 հազարից ավելի փոխանցումների մասին տեղեկություն ստանալ. ո՛չ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները»:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
271Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
122Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
158Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
20305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
20605.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
48702.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
48202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
44802.10.2026, 13:06