«Առիթ է՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին Ազգային ժողովում ընթանում են 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Այն ևս մեկ պաշտոնական առիթ է՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու համար։ Եթե քննարկումների արդյունքում Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր նման նախաձեռնություն չի ցուցաբերում, նշանակում է, որ հավանության է արժանացնում կառավարության գործունեությանը և դրական վերաբերվում կառավարության 2024 թվականի աշխատանքին։ Գործող Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներն այդ կերպ դրական վերաբերմունք են արտահայտել Նիկոլ Փաշինյանի կառավարության 2022 թվականի գործունեությանը, որի ընթացքում ստորագրվել է հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը և Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, 2023 թվականի գործունեությանը, երբ Արցախը գտնվել է շրջափակման մեջ և հանձնվել է թշնամուն։ Հիմա քննարկվում է 2024 թվականի գործունեությունը, որի ընթացքում Տավուշի մի մասը հանձնվել է թշնամուն։
Առայժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վայելում է Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորների անվերապահ և լիարժեք վստահությունը, քանի որ դեռևս չի գտնվել թեկուզ մեկ պատգամավոր, ով կնախաձեռնի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։

«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
11821:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
12520:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
9019:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
16618:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
9616:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
8716:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
10214:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
29612:07