Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել են Քննչական կոմիտեից:
Մասնավորապես՝ ավտոմեքենաների բախման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելուն, ինչը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։ Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած «Toyota» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան
3812:12
«Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ դատարան է բերվել»․ պաշտպանական թիմ
3212:06
«Արգելվելու է մարզերից Երևան եկող տրանսպորտի մուտքը քաղաք»․ Գևորգ Ստեփանյան
4011:42
«Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս»․ Լևոն Ազիզյան
5310:42
Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներ
6809:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6808:36
«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
12503:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
11802:06