«Սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ ոչ միայն հարկելու են, նաև դատելու են». Ագնեսա Խամոյան

ԱԺ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը խոսեց համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի մասին. «Բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ է սպասվում ՀՀ այն քաղաքացիներին, որոնցից ոմանք գուցե ոգևորված են 100 հազարական դրամների հետ վերադարձով՝ հայտարարագիր լրացնելու դեպքում: Մեր քաղաքացիներին սպառնում է, որ շուտով նրանց տրանսֆերնտերը հարկվելու են, հարկվելու է նաև գյուղատնտեսությունը: Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր»,- ասաց նա՝ հավելելով, որ սա ամենը չէ. քաղաքացիներին ոչ միայն հարկելու են, այլև՝ դատելու: «Բոլոր նրանց, ովքեր գիտեին, որ հայտարարագիր չլրացնելու դեպքում միայն վարչական պատասխանատվություն է սպառնում, ասեմ. ՔՕ համապատասխան հոդվածում սահմանված է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելն առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում է...»,- նշեց նա: Խամոյանն ասաց, որ հարցում է ուղարկել նաև Գլխավոր դատախազին՝ պարզելու՝ արդյո՞ք մարդը կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի կամ կեղծ տվյալներ ներկայացնի: Հարցմանը պատասխանել է Եղիազար Ավագյանը՝ նշելով, որ «Բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը դուրս է ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակից»:
Մանրամասները՝ տեսանյութում:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
40803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
42903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33703.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
121802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42601.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
151401.09.2026, 18:06