«Իշխանափոխության Գյումրու ալիքը պետք է հասնի Երևան»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանափոխության Գյումրու ալիքը պետք է հասնի Երևան։
Գյումրում ՔՊ-ի իշխանազրկումն այսօր ամրագրվեց ավագանու քվեարկության արդյունքներով։ Սա մարտի 30-ին գյումրեցիների կամարտահայտության արդյունքն էր՝ գյումրեցիների մեծամասնությունը մերժել է «Քաղաքացիական պայմանագրին»։ Իհարկե, սա միջանկյալ արդյունք է ՔՊ-ի ամբողջական իշխանազրկման ճանապարհին։ Կարևոր քաղաքական ճակատամարտը գյումրեցիների շնորհիվ հնարավոր եղավ հաղթել, սակայն դիմակայությունը շարունակվում է։ «Մայր Հայաստան» շարժումն իր բոլոր ջանքերը գործադրելու է հայ ժողովրդին, երկրին պարտություն ու ստորացում բերած իշխանություններից ազատելու համար։ Նիկոլ Փաշինյանի անփառունակ թիմի իշխանազրկման շքերթը Գյումրու Վարդանանց հրապարակից պետք է հասնի Ազգային Ժողովի շենք ու Հանրապետության հրապարակ։
Հ․Գ․ «Մայր Հայաստան» դաշինքին ու ինձ վստահության քվե տված գյումրեցիներին ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ գենդերային հավասարություն ապահովելու պահանջով ինձ հասանելիք Գյումրու ավագանու մանդատը մեխանիկորեն փոխանցվել է ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող իգական սեռի ներկայացուցչին։ «Մայր Հայաստանի» թիմի հետ շարունակելու եմ իմ կարողությունները ներդնել հանուն Գյումրու զարգացման ու բարգավաճման։ Շնորհավորում եմ մեր թիմակիցներ Կարեն Սիմոնյանին ու Աննա Մուրադյանին Գյումրու ավագանու պատասխանատու մանդատը ստանալու կապակացությամբ։ Վստահաբար կարող եմ պնդել, որ մեր ամբողջ թիմը լծվելու է Գյումրու զարգացմանը միտված «Մայր Հայաստանի» հայտարարած ծրագրերը կյանքի կոչելու, գյումրեցիների խնդիրները բարձրաձայնելու ու լուծումներ տալու գործին»։

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
8803:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
8902:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
18400:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
213Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
199Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
126Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
235Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
119Երեկ, 16:24