Իշխանության խոստումները մնացել են մամուլի էջերին. «Ժողովուրդ»
![]() 195 Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականին Գյումրի կատարած այցի ժամանակ 41 համարի կոշիկ նվեր ստացած, սակայն 42 համարի կոշիկ հագնող վարչապետը ուրացել է հետհեղափոխական խոստումները։ Եթե Գյումրիում 2013 թվականից մինչեւ 2018 թվական ինչ-որ բան «չէր փոխվել», ապա 7 տարի անց ամեն բան ավելի է խորացել։ «Ժողովուրդ» օրաթերթին գյումրեցիները պատմեցին, որ հեղափոխական 4 քաղաքապետերն էլ կաբինետներից դուրս են արել իրենց՝ տան թղթերով հանդերձ, ասել են, որ սպասեն, իսկ իշխանության խոստումները մնացել են միայն մամուլի էջերում։ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Գյումրու օր-2019» տոնական համերգի ժամանակ, ասել էր. «Եվ ուզում եմ ամենակարեւոր արձանագրումն անել. մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը։ Բավակա՛ն է՝ մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի, որովհետեւ Գյումրին աղետի գոտի չէ»։ Գյումրին հիմա այնքանով է աղետի գոտի, որ աշխատատեղեր չկան, քաղաքի կեսն արտագնա աշխատանքի է, եւ սա չկատարված խոստումներից մեկն է։ Գյումրին աղետի գոտի է, որովհետեւ աշխատատեղերի քանակը չի բավականացնում գյումրեցիներին, 1000 դրամով ավելացված՝ 38 հազար դրամ կազմող թոշակով 82 ամյա կինը Գյումրու վագոն-տնակում քաղցած է գիշերում։ Հարցական է, թե ընդդիմության հաղթանակից հետո Փաշինյանը Գյումրու «ապաքինման» մասին կխոսի նույն ջանասիրությամբ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
