Արտահերթ կլինի, իշխանությունը «զադնի» է դնում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հերթական նիստերի ավարտից հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում 1 հարց է՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը և որոշ կարգավորումներ կվերանայվեն: Ներկայում հայտարարագրերը ներկայացնելու և եկամտահարկ վճարելու վերջնաժամկետը մայիսի 1-ն է: «Խնդիրն այն է, որ 2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձանց շրջանակն էականորեն ընդլայնվել է, ինչի հետևանքով երկարաձգվել են նույնականացման քարտերի տրամադրման գործընթացները:
Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել 2024 և 2025 թթ․ համար հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը: Միաժամանակ, հայտարարագրերի ինքնաշխատ եղանակով լրացումը լիարժեք ապահովելու և հարկային գործակալներից ստացվող տեղեկությունները լիարժեք մշակելու առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը»,- նշված է հիմնավորման մեջ: Իրականում պարզ է, որ քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրման գործընթացը, ինչն էլ ստիպել է ժամկետները երկարացնել, ավելի ճիշտ՝ «զադնի դնել»։ Առաջարկում են եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ սահմանել 2025 թ. նոյեմբերի 1-ը»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
40803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
42903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33703.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
121802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42601.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
151401.09.2026, 18:06