«Արարատ Միրզոյանի ասածից հետևում է, որ Հայաստանն Ադրբեջանին ՀՀ քաղաքացիներից գերադասում է»․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մեծ պատրաստակամությամբ մասնակցում է այս վարչախումբը, միջազգային ձևաչափ չէ, այն ամեն տարի կազմակերպում է Թուրքիայի ԱԳՆ-ն և հյուրընկալում Թուրքիայի բարեկամ, դաշնակից, գործընկեր պետությունների դիվանագիտական կորպուսների ղեկավարների։
Հայաստանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցում է արդեն 3-րդ անգամ, մեկ անգամ էլ փորձեց մասնակցել 2023թ․ սկզբին, այն ժամանակ Թուրքիային պատուհասել էր երկրաշարժը, և մեզ չհրավիրեցին, բայց այս վարչախումբը մասնակցելու պատրաստակամություն հայտնել էր։
Անթալիա մեկնած ԱԳ նախարար Միրզոյանի ասածից հետևում է, որ Հայաստանն Ադրբեջանին սեփական քաղաքացիներից գերադասում է, որովհետև ՀՀ որևէ քաղաքացի չի կարող հատել սահմանն առանց բեռները հայտարարագրելու, իսկ ահա թշնամի պետությանը նման առաջարկ է արվում։ Բացի դրանից՝ Ադրբեջանի կողմից հայելային սկզբունքով նման պատրաստակամություն չկա»։

«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
1523:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
3722:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
3022:42
Գուտերեշն ու Մոդին քննարկել են ուկրաինական հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
8522:07
CENTCOM-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայում է՝ բանակցություններ անցկացնելու նպատակով
12421:54
«Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան»․ Հրայր Կամենդատյան
5521:42
«Այնպես պետք է բանակցել, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6121:06
Լիբանանի նախագահը Հայաստան այցելելու հրավերներ է ստացել
6420:42