«Պետք է կանգնեցնել ոչ թե Կիրանցի, այլ իր ուզած և սիրելի պատի մոտ»․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը մեզ բոլորիս եկավ ապացուցելու, որ կարելի է լինել պետության ղեկավար, չկրել պատասխանատվություն և ամեն ինչում մեղադրել ժողովրդին։ Մարդը անգամ ուղիղ ասաց՝ եթե ես սխալ եմ, ուրեմն սխալ է ժողովուրդը, քանզի իրեն է քվեն տվել։
Ժողովուրդն է մեղավոր՝ մի տեղ չի կռվել, մի տեղ ջուրը չի խնայել, մի տեղ պետական գույքն է փչացրել, մի տեղ էլ քիչ է աշխատել ու քիչ հարկ տվել։ Ինքը կապ չունի. իրենը հեծոն ա, վոյաժները, ֆեյսբուքն ու տիկտոկը։
Պատասխանատվությունը ձեզ, հաճելի պահերը՝ ինձ։ Շատ ուժեղ կոնցեպտ, որը մինչև հիմա աշխատում ա։ Եվ երբ ժողովրդի մի մասը փորձում է արդարանալ, որ գիտես՝ կռվել ենք, ջուրը փակել ու մեր ունեցած հնարավորությունների չափ աշխատել, կամա թե ակամա իրա դիսկուրսը սնում ա։
Սրա դեմ աշխատելու ավելի ռացիոնալ ու արդյունավետ մեթոդներ կան, սիրելի՛ ընկերներ։ Իրավականից բռնած՝ մինչև փողոցային կազմակերպված պայքար՝ սրան պետք է քաղաքական իմաստով չոքացնել, վերջում էլ տանել և պատի մոտ կանգնեցնել, ոչ ամենևին Կիրանցի և ոչ էլ իրա ֆեյսբուքյան պատի մոտ։
Իրա ուզած և սիրելի պատի մոտ ա պետք տանել՝ քայլ առ քայլ, համբերատարությամբ, խելքով և մարտավարական շրջահայաց քայլերով։
Առաջարկս ուժի մեջ ա, Նիկոլ. երկուսին լարես՝ քիչ ավելի երկար քաղաքական կյանք կունենաս»։

«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
4101:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
4000:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
9300:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
5200:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5700:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
49Երեկ, 23:54
Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
51Երեկ, 23:18
«Դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև»․ Ռոբերտ Ամստերդամ
67Երեկ, 22:54