Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան

«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
42
Այսօր, 00:18

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ազատագրման համար հայերը դարեր շարունակ փորձեցին գտնել հզոր դաշնակիցներ։
Դեռ 1677 թվականին Էջմիածնում հայկական հոգևոր և աշխարհիկ գործիչները որոշեցին պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ օգնություն խնդրելու համար։
Հետագայում այս առաքելությունը շարունակեց Իսրայել Օրին։ Նա դիմեց եվրոպական մի շարք իշխանների, կապեր հաստատեց Ֆրանսիայի և գերմանական իշխանությունների հետ, դիմեց նաև Հռոմի պապին և Հաբսբուրգյան կայսրությանը՝ Հայաստանի ազատագրման համար աջակցություն ստանալու նպատակով։
Բայց եվրոպական որևէ տերություն այդպես էլ իրական ռազմական օգնություն չուղարկեց Հայաստան։
Օրին, հասկանալով, որ միայն եվրոպական աջակցությամբ ծրագիրը չի իրականացվի, իր հույսը կապեց Ռուսաստանի հետ և 1701 թվականին մեկնեց Մոսկվա՝ Պետրոս I-ին Հայաստանի ազատագրման ծրագիր ներկայացնելու համար։
Անցան տասնամյակներ։ Հայերը շարունակեցին պայքարը՝ Սյունիքում, Արցախում և այլ վայրերում։
Եվ միայն 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը ազատագրեցին Երևանի բերդը՝ վերջ դնելով Երևանի շուրջ երեք դար տևած պարսկական տիրապետությանը։
Այս պատմության դառը դասերից մեկն այն է, որ հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում Եվրոպայում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու։
Հիմա կասեք դա էն ժամանակ էր,բայց եթե դա չլիներ հայերը կմնաին Պարսկաստանի տիրապետության տակ և հետագայում չէր լինի արևելյան Հայաստան և ոչ էլ ավելի ուշ Հայաստանի առաջին Հանրապետութուն»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան