Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան

«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
34
Այսօր, 00:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահը ծաղրում է այն եվրոպացիներին, որոնց զվարթ ծիծաղի ներքո նրա օգնական Հաջիևը ցինիկորեն փորձում էր ծաղրել հայկական Արցախի պատմությունը։

Ալիևը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը կոռուպցիոներների որջ է։ Նա ասել է, թե դա հայտարարում է ամենայն պատասխանատվությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, պետության ղեկավարը, որի օգնականի կատարմամբ եվրոպական պետությունների դեսպանները զվարճանում էին Արցախի էթնիկ զտման հետևանքի և հայ ժողովրդի պատմության հանդեպ ծաղրի վրա, այդ նույն Եվրոպայի խորհրդարանը որակում է կոռուպցիոներների որջ։

Իհարկե Ալիևը մի բան գիտե, որ ասում է, այն էլ ընդգծելով, որ ասում է՝ ամենայն պատասխանատվությամբ։ Հարկ եղած դեպքում նա, թերևս կներկայացնի նաև ՀԴՄ կտրոնները, թե ում որքան է վճարել, ինչի համար, որտեղ, երբ։ Այնպես որ, Ալիևը առաջադեմ եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով, ում հիմա շատ հանգիստ հայտարարում է, որ Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է։

Եվ կապ չունի, որ նա ասում է դա միայն Եվրոխորհրդարանի մասին, որը այս տարիներին մի քանի տհաճ բանաձեև է ընդունել Ադրբեջանի մասին, թեև չգիտես ինչու՝ դրանցից որևէ մեկը պարտադիր կատարման ենթակա չի եղել Եվրոհանձնաժողովի համար։ Ասելով, որ Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է, Ալիևն, ըստ էության, ասում է դա եվրոպական ամբողջ ինստիտուցիայի համար։ Բայց, այդ ինստիտուցիայից հազիվ թե որևէ լուրջ ձայն դուրս գա, որովհետեւ հակառակի փոքր ռիսկ լինելու դեպքում անգամ դուրս չէր գա Ալիևի ձայնը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան