«Փաշինյանի դեմ ցանցային պայքար է պետք»․ Հայկ Մամիջանյան

«Փաշինյանի իշխանությունն ավելի է լկտիանում։ Նրա թիմը, եթե դա կարելի է թիմ անվանել, ավելի շատ բաներ է իրեն թույլ տալիս, և քաղաքական ճնշումները, քաղբանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը, ոստիկանական բռնություններն ավելի հանդուգն և լկտի են դառնում։ Այս միտքը երևի ամեն անգամ այցելում է բոլոր ընդդիմադիրներին, երբ ինչ-որ բան չի ստացվում։ Բայց ամեն հաջորդ ընդդիմադիր շարժում ավելի մարդաշատ է, քան նախորդը․․․ Աճն ակնհայտ է։ Ընդդիմության հիմնական դերակատարների տեսանկյունից՝ թերությունների մասին հրապարակայնորեն խոսելու իմաստ չկա, բայց դրանք ոչ հրապարակայնորեն քննարկվում են նորմալ աշխատանքային մթնոլորտում։ «168»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։
«Փաշինյանի դեմ պայքարի ամենաարդյունավետ բանաձևերից մեկը ցանցային պայքարն է, որ Փաշինյանը չկարողանա հստակ թիրախավորել որևէ մեկին։ Պետք է լինի շարժում, որը չի ունենա մեկ կենտրոն, և որը հնարավոր չէ այս կամ այն կերպ, ի վերջո՝ ձերբակալելով, ճնշել և վերացնել։ Ուստի բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են՝ այսինչ շարժման ժամանակ այսինչ սխալն ու բացթողումն է արվել, այսինչ գործողությունը պետք է այսկերպ արվեր, թող սեփական գործողություն նախաձեռնեն, այնպես, ինչպես իրենք են պատկերացնում․․․
Մեր հասարակությունը բազմաշերտ է։ Բնականաբար, անհնար է շփվել բոլոր շերտերի հետ, և գուցե ոմանք այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե կոնկրետ որևէ շերտի ինչպես կարելի է մոբիլիզացնել և ոտքի հանել։ Եթե յուրաքանչյուրն իր տեղում իր պատկերացրածով ու ծավալով սկսի պայքարը, կհաջողենք»,- ընդգծեց Մամիջանյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Սփյուռքը ևս պետք է գնահատական տա Փաշինյանի ապազգային քաղաքականությանը»․ Արմեն Եղիազարյան
4602:06
«Թուրքը եկել դռանդ կանգնել՝ կնոջդ, պատիվդ, երկիրդ է ուզում, պիտի տաս, որ խաղաղ ապրե՞ս»․ Լևոն Ջավախյան
5801:06
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
6000:36
«Այս տեմպով մոտենում ենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին»․ Քրիստինե Վարդանյան
60Երեկ, 23:54
«Սա սեփական իշխանությունը երկարաձգելու ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված»․ Հրայր Կամենդատյան
61Երեկ, 23:36
«Քաղաքական հարցերը պետք է լուծեն քաղաքական գործիչները, ոչ թե իրավաբանները»․ Վարազդատ Հարությունյան
51Երեկ, 22:42
«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել
57Երեկ, 22:30
«Կուսակցապետության խնդիրն ենք նշել, քննարկել ենք 79 հազար քաղաքացու «չաշխատող» անձնագրի հարցը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
59Երեկ, 22:06