«ՀՀ-ում Ադրբեջանի դեսպանը պահանջելու է վերանվանել հայկական դպրոցները». Արմեն Այվազյան
![]() 414 Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 00:06 «Ինչո՞ւ է Ալիևը պաշտոնական մակարդակով խոսք բացել 300 հազար ադրբեջանցիների մասին. որ սրանց բերեն, հետո թուրքերին և քրդերին կբերեն Հայաստան, հետո կասեն՝ մեզ մզկիթներ են պետք, մզկիթներն էլ կբացեն և ընդամենը շատ կարճ ժամանակում Հայաստանը կլիկվիդացվի»,-«Լայվ Արմենիա»-ի եթերում այս տեսակետն է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանում ասելու է, թե այս կամ այն գործողությունը իր դեմ թշնամական գործողություն է. «Օրինակ՝ դասագրքում եթե գրված լինի, որ Արցախը հայկական տարածք է, կարող է ասել՝ ջնջիր դասագրքիցդ: Էն մյուս օրը կարող է ասել՝ ձեր բոլոր պատմավեպերը վերացրեք, չպետք է հայերը ուսումնասիրեն: Հետո հասնելու են անհատներին: Ադրբեջանի դեսպանը երևանում նստած հետևելու է ամբողջ դաշտին և պաշտոնական բողոքներ է ներկայացնելու: Հետո կասեն՝ այ էս զինվորը, որ զոհվել է Արցախում, և նրա անունով անվանել են այս ինչ դպրոցը, վերանվանեք այդ դպրոցները»: Պատմաբանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների ցանկը ավարտվելու է այն ժամանակ, երբ այստեղ ոչ մի հայ չմնա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
