Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նախատեսում է միջոցառում կազմակերպել Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո երթ կանեն ու կմիանան Հանրապետության հրապարակից սկիզբ առնող ավանդական ջահերով երթին, որի կազմակերպիչը ՀՅԴ երիտթևն է։ Տեղեկություններ կան, որ քաղաքական այլ շրջանակներ ևս պատրաստվում են միանալ ջահերով երթին։ Իշխանական կուլիսներում երեկ անհանգիստ էին այս միջոցառումներից, կասկածներ ունեին, որ դրանք կարող են հակաիշխանական ցույցի վերածվել՝ թույլ չտալով, որ ապրիլի 24-ի առավոտյան իշխանությունն այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, և աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել իր պետության ղեկավարին՝ այցելելու զոհերի հուշահամալիր»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
2700:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
2400:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
4700:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
5000:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
85Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
110Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
149Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
107Երեկ, 22:18