«Զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիներին վարկային պահանջ ներկայացնելն անօրինական է»․ Մհեր Կարագոզյան

Իրավապաշտպան, «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիների նկատմամբ վարկային պահանջ ներկայացնելը անօրինական է և պետք է դադարեցվի։
Ես՝ իրավապաշտպան Մհեր Կարագոզյանս, որպես «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ, հանդես եմ գալիս հայտարարությամբ՝ ի պաշտպանություն այն քաղաքացիների, ովքեր դարձել են բանկային համակարգում տեղի ունեցած վարկային զեղծարարությունների անմեղ զոհեր։
Վերջին տարիներին հստակ երևում է մի մտահոգիչ միտում․ երրորդ անձինք, օգտվելով բանկային վերահսկողական թերություններից, ուրիշ անձանց անուններով, առանց նրանց գիտության և համաձայնության, ստացել են վարկային գումարներ։ Սրան զուգահեռ՝ բանկերը, իրենց պատասխանատվությունից խուսափելու նպատակով, այդ գումարների պահանջը ներկայացնում են ոչ թե իրական հանցագործներին, այլ անմեղ քաղաքացիներին։
Սա իրավական սարսափ է՝ ներմուծված բանկային համակարգ։ Բանկերը չունեն իրավասություն կամ բարոյական իրավունք՝ գումար պահանջել այն քաղաքացիներից, ովքեր չեն եղել վարկի դիմորդ, չեն ստորագրել որևէ փաստաթուղթ և իրականում ոչինչ չեն ստացել։
Իմ՝ որպես իրավապաշտպան և հարյուրավոր նմանատիպ դեպքեր ուսումնասիրած մարդու անձնական ջանքերով, Կենտրոնական բանկի հետ տեղի են ունեցել բազում քննարկումներ, որոնց արդյունքում ստացվել է հստակ հավաստիացում, որ նման դեպքերում վարկային պարտավորություններ քաղաքացիների նկատմամբ չեն ներկայացվի, իսկ բանկերը պարտավոր են գումարները պահանջել բացառապես իրական զեղծարարներից։
Սակայն ներկայումս բանկերը նոր՝ վտանգավոր մեխանիզմ են կիրառում. քաղաքացիներին առաջարկվում է ստորագրել պայմանագիր, ըստ որի բանկը 2 տարի չի պահանջի գումարի մարում, սակայն այդ ժամկետից հետո քաղաքացու վրա դրվելու է պարտավորություն՝ ամբողջ գումարի մարումով և 12% տոկոսադրույքով։
Սա ոչ թե լուծում է, այլ նոր զենք անմեղ քաղաքացիների դեմ։ Վտանգավոր ծուղակ է, որը բերում է նոր անարդարությունների, վաշխառուական ճնշման և հոգեբանական տեռորի։
Ես՝ որպես իրավապաշտպան, պահանջում եմ․
1. Կենտրոնական բանկը հանդես գա պաշտոնական, հրապարակային հայտարարությամբ՝ վերահաստատելով իր նախկին դիրքորոշումը, որ քաղաքացիների նկատմամբ վարկային պահանջներ չեն ներկայացվելու։
2. Բոլոր բանկերը պարտավոր են անհապաղ դադարեցնել ցանկացած գործողություն, որը միտված է զեղծարարության զոհերին պարտք ներկայացնելուն։
3. Քաղաքացիներին առաջարկվող նոր պայմանագրերը պետք է ճանաչվեն որպես ապօրինի և չեղարկվեն իրավական և բարոյական հիմքերով։
Վարկային պահանջները պետք է ուղղվեն միայն իրական զեղծարարներին, և ոչ երբեք՝ անմեղ քաղաքացիներին։
Մինչև արդարության լիարժեք վերականգնումը, ես կանգնելու եմ քաղաքացիների կողքին և շարունակելու եմ այս պայքարը։
Արդարություն, և աշխատանք՝ ոչ թե բանկերի շահի, այլ հանուն քաղաքացիների իրավունքների»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
35313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
103513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
41012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
40212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
30112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
73811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
113511.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
33811.08.2026, 16:54