«Ինչպե՞ս կարող է լրագրողն ասել՝ փաշինյանական իշխանություն, դուք լրագրո՞ղ եք, թե՞ ընդդիմադիր գործիչ»․ Արթուր Հովհաննիսյան
![]() 261 Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 13:12 «1915-ին իրականացված ցեղասպանությունը իրական Հայաստանում տեղ ունի՞, թե՞ փաշինյանական իշխանության ձգտումը՝ Թուրքիայի հետ հասնելու խաղաղության, ցեղասպանությունը խոչընդոտ է»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ հարցրեց լրագրողը։ Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ հարցն անհասկանալի է․ «Ինչո՞ւ են ձեր հարցերը ծնվում ընդդիմության թեզերից։ Չեք տեսնո՞ւմ մեր արձագանքներն ընդդիմությանը ու նրանց դատարկ մտքերը։ Չկա որևէ հայ մարդ, ով կարող է մերժել Ցեղասպանությունը․․․ Ինչպե՞ս կարող է լրագրողն ասի՝ փաշինյանական իշխանություն․ դուք լրագրո՞ղ եք, թե ընդդիմադիր գործիչ։ Ասեք՝ ՀՀ իշխանությունը, ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ պատգամավորը, դուք պետք է հարգալից վերաբերվեք․․․ Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ մոտիկ չգալ Ցեղասպանության թեմային և դա փորձել օգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործիք, նույնը կոչ եմ անում ընդդիմությանը․ մեր արձագանքը խիստ է լինելու: Այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, քննարկման, սակարկման ենթակա չէ»,- ասաց Հովհաննիսյանը։ |

«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
7309:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
6509:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
9308:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13303:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
206Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
279Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
327Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
260Երեկ, 17:18
