Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Պետք չէ նեղանալ որևէ պետությունից երկակի չափանիշների համար»․ Թաթուլ Հակոբյան

«Պետք չէ նեղանալ որևէ պետությունից երկակի չափանիշների համար»․ Թաթուլ Հակոբյան
168
Այսօր, 09:42

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք չի նեղանալ որևէ պետությունից, որը Հայոց ցեղասպանության հարցում դրսևորում է երկակի չափանիշներ ու վարում երկդիմի քաղաքականություն:
Լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ այլ երրորդ պետություն:
Երբ մենք մեր պատմության մեծագույն ողբերգությունը դարձնում էինք կամ դարձնում ենք օտար երկրների խորհրդարանների քննարկման թեմա, ապա պետք է գիտակցեինք ու գիտակցենք, որ դրա գինը կարող է փոփոխական լինել:
Մակրոնը մի օր հրապարակավ կմղկտա հայերի համար, մի օր կմոռանա հայերին, ինչպես օրինակ Ֆրանսիան մեզ լքեց ու մոռացավ Կիլիկիայում 1921-ին:
Նույնը Թրամպը: Բայդենն էլ լիներ, կարող է նույնն աներ, եթե ԱՄՆ շահը դա թելադրեր:
Մեր ժողովրդի ցավը և հիշողությունը մերն է:
Անընդունելի է նաև Հայոց ցեղասպանությունը ինդուստրիայի վերածելու ձգտումը:
Աշխարհը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Չի ճանաչել Թուրքիան»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան