Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։
Նշենք՝ Կառավարությունը 6-ամսյա անցումային շրջան է սահմանել մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Տնտեսվարողների խոսքով, հայտարարված 6-ամսյա անցումային շրջանն ուղղակի խաբեություն է, այն վերաբերվում է միայն նրանց, ովքեր հունվարի 1-ի դրությամբ հանձնել են մնացորդի ցանկ, կատարել են գույքագրում, սակայն իրենց պայքարը հենց գույքագրման դեմ է։
Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի։
«Որպես բողոքի նշան՝ ունենք 2300 ստորագրություն, որը ներակայացնելու ենք կառավարությանը»,- նախորդ ակցիայի ժամանակ ասել էր տնտեսվարող Կարինե Գևորգյանը՝ կոչով դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Պարո՛ն Փաշինյան, փոխադրվեք 8-րդ դասարան, չի կարելի թալանել ժողովրդին։ Եթե 7-10 օրվա մեջ մեզ պատասխան չտվեցիք, հավաքներ կլինեն, կմնանք այստեղ»։
Կարինե Գևորգյանն այսօր հայտնեց, որ ոչ մի արձագանք չեն ստացել, ուստի կրկին ակցիա են իրականացնում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել է առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը՝ 4%-ից դառնալով 9.5%։

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
227Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
240Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
23417.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
23917.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
32216.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
32416.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
26216.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
25416.09.2026, 13:18