Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հանրային խորհուրդը, որը պետք է բաց ու հաշվետու լինի, անցկացնում է փակ նիստեր»․ Գոռ Մադոյան

«Հանրային խորհուրդը, որը պետք է բաց ու հաշվետու լինի, անցկացնում է փակ նիստեր»․ Գոռ Մադոյան
183
Երեկ, 20:18

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային խորհրդի հանդիպումն էի նայում վարչապետի հետ: Վարչապետի ելույթը կա, հանրային խորհրդի անդամների հարցերն ու պատասխանները չկա, կտրել են, մոնտաժել են, փակ է:
Հանրային նշանակում է հասանելի, բաց ու թափանցիկ, Հաբերմասը երբ «հանրային միջավայրը» եզրը բացատրում է, նշում է, որ այն պետք է հասանելի լինի, մարդիկ պետք է ունակ լինեն փոխել այն, ազդել դրա վրա, իսկ ազդելու ու փոխելու առաջին պայմանը ինֆորմացիան է, որը չենք ստանում, որովհետև Հայաստանում ձևը կա, բովանդակությունը չկա, կոչվում է հանրային խորհուրդ, բայց նիստը փակ է:
Մյուս կողմից, ենթադրվում է որ հանրային խորհուրդը պետք է ընտրվի հանրության կողմից: Բայց Սերժի սուպերվարչապետական կոստյումը կարելուց, Հրայր Թովմասյանը այն դարձրել է վարչապետի ու նրա աշխատակազմի կցորդ՝ նշանակովի մարմին՝ այն ժամանակ՝ 2017թ. Վազգեն Մանուկյանի համար զբաղվելու տեղ:
Հանրային խորհուրդը, որ մեր՝ հանրության ներկայացուցիչը պետք է լինի կառավարությունում՝ վարչապետի մոտ, մեզ պետք է ներկայացնի, նշանակվում է վարչապետի կողմից: Տեխնիկապես վարչապետն ինքն է «նշանակում», թե որն է հանրությունը և որը՝ հանրային խորհուրդը:
Հուսով եմ՝ նոր հանրային խորհուրդը նախ սրան կանդրադառնա՝ նշելով իր իսկ գոյության փիլիսոփայության աղավաղումը ու հակահանրային լինելը:
Հանրային խորհուրդը, որ պետք է հանրային՝ թափանցիկ, բաց ու հաշվետու լինի, անցկացնում է փակ նիստեր ու քննարկումներ՝ իր նշանակողի հետ: Մեզ հրամցնում են մոնտաժված մի կտոր նշանակողի ելույթից, մեր ներկայացուցիչների հարցերն ու պատասխանները լսելու արժանի չենք:
Ժողովրդավարությունը թափանցիկության ու հաշվետվողականության մասին է, հանրային խորհուրդը հենց դրանցով պետք է հանրային լինի»։

Աղբյուրը`   Գոռ Մադոյան