«Տիգրանխաչատրյանները դարձել են «թթվի քար» ՀՀ-ի զարգացման համար»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2021-22թթ. ՀՀ կառավարության գործընկերներին առաջարկում էի ֆրանսիական ընկերությունների օգնությամբ զարգացնել դեղագործական արդյունաբերությունը, ստեղծել դեղագործության վրա հիմնված քիմիական կլաստեր Վանաձորում։ Գազի համեմատաբար ցածր գները, որոշակի ավանդույթները կարծես դրա հնարավորությունը տալիս էին։ Այդ ժամանակ Գերմանիայի հետ միջկառավարական հանձնաժողով էր աշխատում և ինձ ասացին, որ դրա օրակարգում նաև քիմիական արդյունաբերությունն է։ Ցավոք, մինչ այսօր նկատելի առաջընթաց չկա։ Ինչո՞ւ սա գրեցի։ Չինաստան-Ադրբեջան ռազմավարական համագործակցության պայմանագրի կետերից մեկը արդյունաբերական համագործակցությունն էր, առանձին շեշտված էր նաև դեղագործության ոլորտը։ Ցավոք, այսօր ՀՀ կառավարությունը ներկայացնում են մարդիկ, որոնց պատկերացումները կառավարման մասին թույլ չեն տալիս, օրինակ, գիտատար, բարձր ավելացված արժեքով ոլորտի վերստեղծում ու զարգացում։ Պայմանական տիգրանխաչատրյանները դարձել են «թթվի քար» Հայաստանի զարգացման համար։ Նախաձեռնությունից զուրկ, պատասխանատվություն վերցնելու անընդունակ կառավարիչները չեն կարող ապահովել Հայաստանի արագընթաց զարգացումը, նրանք կարող են լինել ընդամենը իներցիայի ժամանակակիցը»։

«Ստեփանավանում մտահոգված են նոր հանքավայրի շահագործման հետ կապված»․ Նաիրի Հոխիկյան
3610:12
«Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման»․ Հրայր Կամենդատյան
189Երեկ, 02:06
Տնտեսվարողները ծանր վիճակում են․ «Հրապարակ»
28714.07.2026, 09:12
«74.5% անկում. հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները». Տիգրան Դումիկյան
32313.07.2026, 23:42
«Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրն Ադրբեջանն է»․ Ալիև
100313.07.2026, 10:52
«Ո՞վ է պատասխանատու էլեկտրամոբիլների մարտկոցների հետագա ճակատագրի համար»․ Տիգրան Ջրբաշյան
59212.07.2026, 02:06
«Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
59911.07.2026, 17:12
«Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան
57011.07.2026, 16:36