«Սա միայն ցինիզմ չէ»․ Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զարմանալ կարելի է, թե այսօրվա իշխանությունները ինչքան կարող են կտրված լինել իրականությունից։ Ոնց են սրանք պատկերացնում իրենց ասած «բարելավումը», երբ ժողովուրդը գրեթե սոված է, գրպանում լումա չկա, ապրում է վարկերով ու մաքուր հուսահատության մեջ։ Սուտը դարձել է օրակարգ, ու սրանց համար դա նորմալ է։ Թալան՝ ամեն ոլորտում՝ պետական համակարգից մինչև առողջապահություն։ Ինչ ուզում են, անում են՝ առանց պատասխանատվության, առանց ամոթի։
Իսկ Ազգային ժողովի իշխանական թևի պատգամավորներն ապրում են մի այլ իրականության մեջ։ Սրանք դեռ համոզված են, թե ժողովրդի կյանքը լավացել է։ Բայց սա արդեն պարզապես սրբապղծություն է։ Ժողովուրդը օր օրի էլ ավելի է աղքատանում, բայց սրանք նստած պաշտոններում՝ հանգիստ աչքերի մեջ նայում են մարդկանց ու ասում, թե ամեն ինչ լավ է։ Սա միայն ցինիզմ չէ։ Սա՝ չարամիտ վերաբերմունք է սեփական ժողովրդի հանդեպ»։

Գագիկ Ղազինյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը
2110:24
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին (տեսանյութ)
3310:18
«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
4309:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
6309:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
9509:37
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
4109:30
ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
6109:18
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»
7309:12