«Վարդան Ղուկասյանի ապօրինի գույքի բռնագանձումը կապ ունի՞ ընտրական պրոցեսների հետ»․ Ալխաս Ղազարյան
![]() 271 Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 13:06 «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումը ստացվել է 2024 թվականի օգոստոսի 16-ին, ասինքն այն որևէ կապ չի կարող ունենալ ընտրական պրոցեսների հետ, ճի՞շտ է»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ի պատասխան՝ Աննա Վարդապետյանն ասաց․ «Երկու տարբեր վարույթներ կան։ Ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է 2024 թվականին, մինչ այդ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված առաջին գործ է առկա, վարույթն էլ վերաբերել է 2019 թվականից հարուցված քրեական գործին, հիմա գտնվում է դատարանում»,- ասաց դատախազը։
Անդրադառնալով «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ որոշմանը, ապա Վարդապետյանը նշեց, որ դատախազությունն իր դիրքորոշումը կներկայացնի՝ յուրաքանչյուր հայցի շրջանակներում։ «Այդտեղ հակասահմանադրականության հարց չի կարող քննարկվել, հատվածական մոտեցումներ են։ Խնդիրը կիրառման շրջանակների հստակեցումն էր, դատարանները պետք է որոշակի ուղենիշներ սահմանեն»,- ասաց դատախազը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
