Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նման էթիկայի հանձնաժողով ստեղծելով՝ կբացենք «պանդորայի արկղը»»․ Վլադիմիր Վարդանյան

«Նման էթիկայի հանձնաժողով ստեղծելով՝ կբացենք «պանդորայի արկղը»»․ Վլադիմիր Վարդանյան
141
Այսօր, 15:24

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քնարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։ Առաջարկը ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններինն է։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով նման հանձնաժողովի ստեղծումը գուցե բացի «պանդորայի արկղը»։ «Պատճառներից մեկն էլ, որ մենք չենք ստեղծում ժամանակավոր էթիկայի հանձնաժողով, այն է, որ չենք համարում նորմալ, որ գործի այն նույն կարգը, ինչը հանձնաժողովների ձևավորման դեպքում է, երբ իշխանությունն ունի ձայների մեծամասնություն, իսկ ընդդիմությունը՝ փոքրամասնություն։ Ձեզ համար ընդունելի՞ է դա»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Նախագծի հիմնական զեկուցող Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Ես համարում եմ, որ, այո՛, կարող է հիմա ձևավորվել էթիկայի հանձնաժողով՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Հիմա կա դրա անհրաժեշտությունը․․․Երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու դեմքին, էթիկայի հանձնաժողով պիտի այդ ժամանակ ստեղծեինք»։
Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին դեմ են քվեարկելու։ Նա նաև հայտնել է, որ տևական ժամանակ է աշխատում են ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը:

«Նման էթիկայի հանձնաժողով ստեղծելով՝ կբացենք «պանդորայի արկղը»»․ Վլադիմիր Վարդանյան