Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխանությունները կարծես թե մտահոգված են Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի տների ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից:
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական սյունեցի պատգամավորներին հանձնարարել է գնալ մարզ, շրջել տարբեր համայնքներում, լինել Խոզնավարում ու Խծաբերդում, զրուցել բնակիչներ հետ, հանդիպումներ ունենալ նրանց հետ ու առաջին ձեռքից ինֆորմացա տալ, թե ինչ է կատարվում համայնքներում: Փաշինյանի նպատակը առաջին ձեռքից իմանալն է, թե ինչ հաճախականությամբ են կրակում ադրբեջանցիները, դիրքերի, թե բնակավայրերի վրա են կրակում: Ու, կարծես թե, ՔՊ-ականները վատ լուրերով են վերադառնում․ բանն այն է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է բնակավայրերը, ոչ թե, օրինակ, դիրքերը, և սա նախօրերին հաստատվեց նաև ՊՆ-ում: Փաշինյանին ՔՊ-ակաները լավ լուրեր չեն փոխանցում, չնայած այն բանին, որ Փաշինյանը նստած սպասում է, թե երբ Ալիևը կհայտարարի, որ պատրաստ է ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը:
Տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը առաջիկայում պատրաստվում է անձամբ այցելել Սյունիքի մարզ, որպեսզի իր աչքերով տեսնի, թե ինչ է կատարվում այս առումով մարզի համայնքներում»։

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
9309:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9008:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
14403:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
14600:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
14100:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
134Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
137Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
110Երեկ, 22:54