Շաբաթ, 10 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ոսկեպարից 2 ընտանիք արտագաղթել է ՌԴ, ևս 2-ը նման մտադրություն ունի»․ Ոսկան Սարգսյան

«Ոսկեպարից 2 ընտանիք արտագաղթել է ՌԴ, ևս 2-ը նման մտադրություն ունի»․ Ոսկան Սարգսյան
191
Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ., 10:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանազատման անվան տակ Կիրանց-Ոսկեպար հատվածում 30 տարի ամրացված դիրքերը, Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելու, սահմանազատման հետագա փուլի հետ կապված անորոշության, Հայաստանի անվտանգության մտահոգիչ վիճակի հետևանքով սահմանամերձ, հերոսական Ոսկեպար գյուղից վերջերս 2 ընտանիք արտագաղթել է Ռուսաստան։ Ոսկեպարից հայտնում են, որ ևս 2 ընտանիք նման մտադրություն ունի։ 1980-ական թվականների կեսին Ոսկեպարի 8-ամյա դպրոցում սովորում էր 330 աշակերտ, Հայաստանի անկախության տարիներին արտագաղթի հետևանքով այժմ Ոսկեպարի միջնակարգ դպրոցն ունի 77 աշակերտ։ Ոսկեպարցիների զգալի մասը հաստատվել է Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, Վորոնեժում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան