««Ֆեյսբուքի» ու «Ինսթագրամի» անունից կեղծ նամակներ են ուղարկում․ զգո՛ն եղեք»․ Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ֆեյսբուքի», «Ինստագրամի» անունից կեղծ նամակներ են ուղարկում՝ Ձեր էլ. հասցեների վրա գրելով, որ իբրև թե դուք կանոն եք խախտել ու Ձեր էջը՝ պրոֆիլը , խումբը գտնվում է հեռացման վտանգի տակ և առաջարկում են հղումով անցնել ու հարթել իրավիճակը։ Հղումով անցնելուց հետո դուք հնարավորություն եք տալիս, որպեսզի չարագործները մուտք ունենան Ձեր պրոֆիլը ադմինի կարգավիճակից հեռացնելու ֆունկցիային։ Արդյունքում դուք կարող եք կորցնել Ձեր տարիների աշխատանքն ու պատմությունը։ Եղեք զգոն։
Ինչպե՞ս հասկանալ նամակն իրական է, թե ոչ։
Նախ՝ պետք է հասկանալ, որ ո՛չ «Ֆեյսբուքը» և ո՛չ էլ «Ինստագրամը» Ձեզ անձնական նամակ չեն գրում և չեն զգուշացնում։ Իրենք միշտ իրենց ասելիքը տեղ են հասցնում կա՛մ մեյլով, կա՛մ էլ ծանուցման միջոցով։ Եթե ստացել եք մեյլ, ապա ԱՆՊԱՅՄԱՆ ստուգեք մեյլը ուղարկողի էլ. հասցեն (from, от кого) և համոզվեք, որ էլ․ հասցեն պատկանում է ընկերությանը, բնականաբար Facebook-ը կամ Instagram-ը չեն կարող ինչ-որ Gamil-ից կամ Yandex-ից կամ այլ տարօրինակ անունից Ձեզ նամակ ուղարկել։
Եթե նամակի վրա կասկածում եք, ուղարկեք կստուգեմ, խնդիր չէ»։

Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
922:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
11121:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
7820:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
7919:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
9318:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9316:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
9315:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
22315:01