«Մարիխուանան Հայաստանում պետք է օրինականացնել»․ Ալեն Սիմոնյան

«Համարում եմ, որ դա նույնպես կոնտրոլի կարիք ունի, բայց կոնտրոլը աչքերը փակելը չի ու ջայլամի քաղաքանությունը չի»,- «deep talks»-ի «Խորքային հարցազրույցում» ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում մարիխուանայի օգտագործմանը։
Դիտարկմանը, որ ժամանակին կարծիք է հայտնել, թե մարիխուանայի օգտագործումը պետք է օրինականացվի, Սիմոնյանը նշեց․ «Ես հիմա էլ եմ համարում, որ պետք է օրինականացնել»։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ գործընթաց չի սկսում, Սիմոնյանը պատասխանեց․ «Որովհետև չեմ կարողանում մարդկանց համոզել»։
ԱԺ նախագահի կարծիքով՝ օրինականացնելով՝ հնարավոր կլինի կոնտրոլ անել՝ վերահսկել պրոցեսը։
«Հայաստանում մարիխուանա կա, օրինական չի, և դա շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում․․․ Ակնհայտ է, որ աշխարհը գնում է նրան, որ դա բոլոր երկրներում օրինականանա, ամեն տարի մեկ-երկու երկիր օրինականացնում է․․․ Կգա ժամանակ, որ մարիխուանան կօրինականացվի նաև ՀՀ-ում»,- նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքը ևս մարիխուանա օգտագործել է։

«Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն»»․ Սուրեն Սուրենյանց
2018:12
«Հայ հերոսներին ինչ-որ «կարևոր» մեկը թույլ չի տալիս դիմել ՄԻԵԴ, որ չվնասեն «խաղաղության հարթակին»»․ Լապշին
8117:36
«Իշխանությունը կփորձի մեկ օրում փակել մի պատմական էջ և բացել մյուսը»․ Արմեն Հովասափյան
5517:12
«Այս թոֆիգները բոլորիս են վիրավորում»․ Արա Պողոսյան
5816:54
«Բա խլեք ձեռներից, տվեք թող ապրեն»․ Տիգրան Պետրոսյան (տեսանյութ)
6816:42
Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում (տեսանյութ)
9716:18
«Թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ անվտանգային նոր սպառնալիք է ձևավորում»․ Տաթևիկ Հայրապետյան
5316:06
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5515:48