«Իրանն ու Ադրբեջանը խորացնում են էներգետիկ համագործակցությունը»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ. ամռանը Իրանը նախատեսում է Ադրբեջանից ներմուծել 140 ՄՎտ էլեկտրաէներգիա։
Այս քայլը տեղավորվում է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձևավորվող «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ընդհանուր նախագծի շրջանակում, որի նպատակն է սինխրոնիզացնել երեք երկրների էլեկտրական ցանցերը։ Նախագծային աշխատանքներն արդեն իրականացվել են իրանական «Monenko» ընկերության կողմից։
Այս իրադարձությունների ֆոնին առավել ակներև է դառնում Հայաստանի դիրքերի թուլացումը տարածաշրջանի էներգետիկ ճարտարապետության մեջ։ Եթե մինչ այժմ Հայաստանը դիտարկվում էր որպես «Հյուսիս-Հարավ» միջանցքի հնարավոր ակտիվ դերակատար, ապա ներկայիս գործընթացները վկայում են, որ նոր էներգետիկ համակարգը ձևավորվում է առանց Հայաստանի գործուն մասնակցության։ Այս միտումը կարող է խորացնել Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիոն գործընթացներից»։

«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
77Երեկ, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
93Երեկ, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
20516.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
20916.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
19416.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
18916.09.2026, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
16016.09.2026, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
26015.09.2026, 16:06