«Գիշերվա ժամերին կրակոցներ կան․ մի քանի անգամ գնդակը դիպել է տանը». Ռոբերտ Ղուկասյան

509
Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ., 20:12
«Տևական ժամանակ է՝ գիշերվա ժամերին կրակոցներ կան: Այդ մասով ինչ տեղեկատվություն բոլորին հասանելի է, այդքանն էլ իրականությունն է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով Սյունիքի մի քանի գյուղերում պարբերաբար լսվող ադրբեջանական կրակոցներին:
Անդրադառնալով դիտարկմանը, որ նաև բնակավայրերի ուղղությամբ են կրակոցներ եղել, Խոզնավարում կրակոցների հետևանքով նաև տուն էր վնասվել, մարդիկ տանիքներից փամփուշտներ են հավաքել, մարզպետը նշեց․ «Այո՛, մի քանի անգամ գնդակը դիպել է տանը․․․ Իհարկե, շատ վատ է, որ կրակում են՝ նաև մարզի դիմադրողականության առումով: Բայց մենք միջոցառումներ ենք ձեռնարկում, որ մարզը ոչ մի վայրկյան իր դիմադրողականությունը չկորցնի»։
Ղուկասյանը՝ հույս հայտնեց, որ առաջիկայում այս խնդիրը կլուծվի:

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի քննարկման
7016:06
«Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն». Նիկոլ Փաշինյան
8415:54
«Ընդդիմադիր ուժերի միջև ընթացել են կառուցողական քննարկումներ». Իշխան Սաղաթելյան
8513:42
«ՔՊ-ն որքան հարմարավետ զգա իրեն խորհրդարանում, այնքան առավել ծանր է զգալու արտաքին օրակարգում». Հակոբ Բադալյան
8112:48
«Իրանը համաձայնել է վճարներ չգանձել Հորմուզի նեղուցում». #FoxNews
9710:06
«Հաջողվեց ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև». Խոսրով Հարությունյան
13203:06
«Պահանջվում է ձևավորել պայքարի ունակ հետընտրական դաշինք»․ Արշակ Սադոյան
14102:06
«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան
13301:06