Ձերբկալվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած տղամարդը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Քրեական և Համայնքային ոստիկանները բացահայտել են Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունիսի 11-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղիում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքի առթիվ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել էր Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Մուշի ու Կումայրիի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն ու համակարգված միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին ստացվել են հավաստի տեղեկություններ, որ հունիսի 9-ին, ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։
Նույն օրը՝ ժամը 8։40-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է կատարածը։
41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նախաքննությունը շարունակվում է»:

«2026թ.-ի ընտրության արդյունքները ՀՀ-ն մտցրել են առավել բարդ ու հյուծող ժամանակաշրջան». Արտակ Զաքարյան
3415:42
«Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանը զգալի կբարձրանա». Գագիկ Սուրենյան
4415:24
Ձերբկալվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած տղամարդը (տեսանյութ)
4315:12
«Ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն». Դանիել Իոաննիսյան
5915:00
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
5114:48
«Ո՞վ է պատասխանատու Կողբացի-Ամիրյան խաչմերուկում տարիներով չլուծվող այս խնդրի համար». Սարգիս Տեր-Եսայան
6014:36
««Բարեկամության» անցում». Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
6014:12
Պտտահողմ՝ Վարդենիսում (տեսանյութ)
5813:24