«Իրանը և Հնդկաստանն առաջինն էին, որ օգնության ձեռք մեկնեցին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զարմանալի զուգադիպությամբ այս օրերին ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի երկու մերձավոր բարեկամ և դաշնակից երկրներում՝ Իրանում և Բհարաթում (Հնդկաստանում): Բանդար Աբբասում պայթյունը և ահաբեկչական հարձակումը Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանում, որտեղ՝ Բայսարան հովտում, զինված գրոհայինները կրակ են բացել զբոսաշրջիկների վրա։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Պակիստանի հետ կապված «Աֆղանական դիմադրության ճակատ» խմբավորումը։
Ցավում ենք և կիսում բարեկամ ժողովուրդների ցավը, մաղթում տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհերի ընտանիքներին՝ համբերություն և մխիթարություն։
Հայ ժողովուրդը անցել է ողբերգությունների հսկա շղթայով և այդ ընթացքում զգացել բարեկամների նեցուկը։ Հատկապես 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո Իրանը և Հնդկաստանն առաջինն էին, որ կանգնեցին հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում և օգնության ձեռք մեկնեցին»։

«Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն». Արթուր Խաչատրյան
1013:36
Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ բանավեճի մասին (տեսանյութ)
2413:24
«Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը ՀՀ տարա՞ծք է, թե՞ ոչ». Քրիստինե Վարդանյանը՝ փոխնախարարին (տեսանյութ)
3413:18
«Արդյո՞ք դուք էլ Գանձասարը հայկական չեք համարում»․ լրագրողը՝ Սոնա Ղազարյանին (տեսանյութ)
3613:12
Իրանում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կանչել են ԱԳՆ
7913:06
«Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը». Սրբուհի Գալյան
3613:00
«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
5212:42
«Երբ ասում ենք՝ հայրենիք, հասկանում ենք՝ Հայաստանի Հանրապետություն». Մարիա Կարապետյան (տեսանյութ)
5412:36