Վարարած ջրատարն ընկած օտարերկրացու մարմնի որոնողական աշխատանքները շարունակվում են

Երեկ՝ ապրիլի 26-ին, մեծ թվով փրկարարներ մինչև ժամը 21:00-ն շարունակել են որոնողական աշխատանքները՝ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն ընկած տղամարդու դին հայտնաբերելու ուղղությամբ։ Այսօր՝ ապրիլի 27-ին նույնպես փրկարարներն աշխատանքերը շարունակում են։
Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 26-ին ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 մարդու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել, տարել է։ Այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ էին լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել էին, որ 2 քաղաքացիներ ջրի մեջ են։ Ոստիկանները կարողացել էին այնտեղ գտնվող կնոջը մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուսին՝ օտարերկրացի տղամարդուն վարարած գետը քշել, տարել էր։

Հրաձգություն Ստամբուլում․ կան զոհեր (տեսանյութ)
16216:55
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ է խոցել
27810:43
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
190Երեկ, 20:54
Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա
331Երեկ, 18:13
ՀԱՀ-ում երեք ավտոմեքենաների բախման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
539Երեկ, 15:24
Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
49613.09.2026, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
24113.09.2026, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
28213.09.2026, 11:00