«Նիկոլ Փաշինյանը պետականության կորստի համար քաղաքացիներին է մեղադրելու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքացու օրվա առթիվ մասնավորապես նշել է․ «Քաղաքացի-պետություն հարաբերություններում առանցքային փոփոխությունը՝ Հեղափոխությունը, առաջ և հետո հետևյալն է․ Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ-հոգեբանություն, ավանդույթ, այլև ամենօրյա գործելակերպ»։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-սխալ քաղաքականության հետևանքով կորցրել ենք Արցախը, 5 հազար զոհ տվել, Հայաստանից ենք տարածքներ կորցրել, ու ստացվում է, որ այս ամենի մեղավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են, այլ՝ Հայաստանի քաղաքացիները, քանզի 2018-ից հետո քաղաքացին է պետության տերը։ Եթե, Աստված մի արասցե, կորցնենք մեր պետականությունը, Նիկոլ Փաշինյանը պետականության կորստի համար քաղաքացիներին է մեղադրելու, քանզի նրանք էին պետության տերը, սակայն տեր չեղան»:

«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
3117:12
«Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է»․ Հակոբ Բադալյան
4316:48
«Կեցցե մոլից մոլ Հայաստանը»․ Արեգ Սավգուլյան
5816:12
«Չմնաց համաշխարհային գեթ մեկ լրատվամիջոց, որ չանդրադառնա Հայաստանին»․ Ռուբեն Հայրապետյան
7515:18
«Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ»․ Րաֆֆի Ասլանյան
7815:12
«Կաթնամթերքն անորակ է, վտանգավոր, առանց վերահսկողության ու մի բան էլ ահավոր թանկ»․ Գոռ Մադոյան
7315:06
«Աշխարհի առաջատար լրատվամիջոցները խոսում են Հայաստանի մասին, բայց ի՞նչ համատեքստում»․ Անդրանիկ Հովհաննիսյան (տեսանյութ)
7314:30
«Դադիվանքը, Ամարասը, Ծիծեռնավանքը, Գանձասարը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդի հոգևոր կենտրոններն են»․ Էդուարդ Շարմազանով
6614:06