«Սահմանազատման գործընթացն Ադրբեջանի համար ընդամենը տարածքները «գրավելու» նպատակ ուներ». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Ինչպես և սպասվում էր սահմանազատման գործընթացը սկսվեց և ավարտվեց այնտեղ, որտեղ տարածքներ պետք է զիջեր Հայաստանը։ Մեկ տարի է գործընթացը այլևս չի շարունակվում, որը պետք է ապահովեր Հայաստանի սուվերեն տարածքների վերադարձ ադրբեջանական ներխուժումից։
Ակնհայտ է, որ սահմանազատման գործընթացը Ադրբեջանի համար ընդամենը Տավուշից տարածքները «գրավելու» նպատակ ուներ, սահմանի մնացած հատվածում Ադրբեջանը բարելավել է իր դիրքերը ռազմական ներխուժման միջոցով և գործընթացի հետագա շարունակությունը ձեռնտու է լինելու միայն Հայաստանին։
Սահմանազատման գործընթացի սառեցման հիմնական խնդիրը առանց միջնորդների գործընթաց նախաձեռնելն էր, որի մասին բազմիցս նշել ենք։ Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվեր ԵԱՀԿ հովանու ներքո՝ ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում առկա սկզբունքների և մոտեցումների հիման վրա։
Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորումը առանց միջնորդների հայտնվում է փակուղում, ինչն իր մեջ պարունակում է նոր ռիսկեր խաղաղության հասնելու ճանապարհին»:

«Մենք ասում ենք՝ ո՛չ՝ պղծությանը, ո՛չ՝ այլասերմանը, ո՛չ՝ քրիստոնեական սրբությունների ծաղրին». Սամվել դպիր Գրիգորյան
8003:12
Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները
22000:54
«Միանում եմ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան
10300:48
«Կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել». Արամ Սարգսյան (տեսանյութ)
10000:36
Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս
16100:24
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների
14200:04
«Պարահայում արված հայտարարությունը Բաքվին թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել Արցախ այցելածների նկատմամբ». Թաթուլ Հակոբյան
92Երեկ, 23:36
«Եթե մենք ևս մեկ անգամ մեզ վրա կրակողին հանձնեցինք, էլի նրան ընդունելու են՝ որպես հերոսի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
84Երեկ, 23:18