Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել. «Հրապարակ»
![]() 964 Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ, հայտնի պատճառներով, անհնար է նոր ընտրություն անցկացնել, ապա վերջերս կատարված սահմանադրական փոփոխություններով ԱՀ պատգամավորները խորհրդարանին են լիազորել նոր նախագահի ընտրությունը: Նախագահի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում պետք է առաջադրումներ լինեն։ Չնայած Սամվել Բաբայանի թիմում մեծ ցանկություն կար նրան առաջադրելու, սակայն Բաբայանը հայտարարել է, որ չունի նման ցանկություն: Սամվել Շահրամանյանն էլ է դեռևս երկմտում, փոխարենը ԱՀ քաղաքական շրջանակներում նախագահի թեկնածուի նոր անուն է շրջանառվում։ Խոսքը ծնունդով իջևանցի Հայկ Խանումյանի մասին է, որը պատերազմից հետո Արցախի կառավարությունում զբաղեցնում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը և բավականին ակտիվ է վերջին տարիներին։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ, սակայն խոսվում է, որ նա ընդունելի թեկնածու է նաև Բաբայանի թիմի համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
