Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում գնալով աճում են ապօրինի ապրանքաշրջանառության, հատկապես օղու, ծխախոտի և հիգիենայի պարագաների՝ զարտուղի ճանապարհներով տեղափոխման դեպքերը։ Դրանք հիմնականում անցնում են սահմանամերձ համայնքներով՝ հաճախ առանց հարկման կամ մաքսային պատշաճ վերահսկողության՝ որպես անձնական գույք, ինչի հետեւանքով էական հարված է հասցվում բարեխիղճ ներմուծողներին և արտադրողներին։
Գործարարներից ահազանգ ենք ստացել, որ տարածված է այն մեխանիզմը, երբ փոքր խմբաքանակներով ապրանքները մեկ անձի շնորհիվ մի քանի անգամ «գնալ-գալու» միջոցով ներմուծվում են երկիր։ Սահմանամերձ շրջաններում այս երևույթը հաճախ անվանում են «պերեկիտկա»՝ կամրջելով օրենքի շրջանցման և փոքր քանակով բազմակի ներմուծման պրակտիկան։
Այսպիսի ներմուծումները հիմնականում կատարվում են անձնական օգտագործման անվան տակ, սակայն իրականում վերածվում են կոմերցիոն շրջանառության՝ խեղաթյուրելով մրցակցային դաշտը։
Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում մաքսանենգության բացահայտումների մասին, սակայն փորձագետները նշում են, որ սա միայն սառցալեռան գագաթն է, և իրական ծավալները շատ ավելի մեծ են։
Հայաստանում գործող օրինապահ բիզնեսները, որոնք ապրանքները ներմուծում են օրինական ճանապարհով և վճարում հարկերը, հայտնվում են ոչ բարեխիղճ մրցակցության պայմաններում. երբ մաքսանենգ ապրանքը վաճառվում է ավելի էժան գնով, օրինական ներկրողը կորցնում է շուկայի իր բաժինը՝ չկարողանալով մրցել հարկ չվճարած ապրանքի գնի հետ։
Մի շարք երկրներում կիրառվում են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս մեկ անձի կողմից որոշ ապրանքների սահմանափակ ներմուծում, օրինակ՝ ամիսը մեկ անգամ սահմանված քանակով։ Հայաստանում նման մեխանիզմի ներդրումը կարող է արդյունավետ գործիք դառնալ այս խնդրի կարգավորման հարցում»։

ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
352Երեկ, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
149Երեկ, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
23408.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
23008.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
21608.09.2026, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
76708.09.2026, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
18108.09.2026, 08:42
«Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է»․ Փարվիզ Շահբազով
53107.09.2026, 19:13