Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Եթե հանկարծ մեկն ինձ ասի, որ արցախցին չի կռվել, ես իմ մատներով ***երը կհանեմ»․ արցախցի կին

«Եթե հանկարծ մեկն ինձ ասի, որ արցախցին չի կռվել, ես իմ մատներով ***երը կհանեմ»․ արցախցի կին
259
Այսօր, 18:30

«Խոսում են այնպիսի մարդիկ, որոնք չգիտեն ռմբակոծությունն ինչ է, երևի հրացան բռնել էլ չգիտեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի տարեց կինը՝ անդրադառնալով արցախցիներին չկռվելու և հայրենիքը չպաշտպանելու մեջ մեղադրողների քննադատություններին։

«Մեր գյուղի տղաները բոլորն էլ դուրս են եկել, որպեսզի պաշտպանեն գյուղը, բայց ինքնաձիգների դիմաց 150 տակն է եկել, ու գիտե՞ք՝ որքան զինվոր․․․ Հենց այդ օրն իմ աշակերտն է զոհվել․․․ Ո՞նց մոռանաս։ Մի աշակերտս էլ դուրս է եկել, տեսել հուշարձանը թուրքերը քանդում են, մոտեցել, ասել է՝ ինչի՞ եք քանդում, բռնել են մորթել՝ հենց հուշարձանի մոտ․․․ Ռուս խաղաղապահները թաղել են, որ մարմինը չպղծեն․․․

Դրանից առաջ էլ Օմարի լեռնանցքը գրավելու ժամանակ իմ աշակերտն է զոհվել՝ 12 տարեկանից հրացան էր բռնել ու կռվել մինչև 1993թ․ ապրիլի 17-ը։ Այդ օրը ամուսինս էլ է զոհվել․․․

Աստղերին թիվ կա, արցախցի զոհվածներին թիվ չկա։ Առանց կռվի զոհ լինո՞ւմ է, առանց կրակելու զոհ լինո՞ւմ է, կռվել են, չէ՞, որ էսքան զոհը տվել ենք։ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց ես մտնում, մեռնում ես․ մենք կենդանի մեռած ենք, մենք սաղ չենք։

Չի կարելի մարդկանց արածը մոռանալ, չի կարելի, որ խոսեն այն մարդիկ, որ չեն տեսել կռվի դաշտն ինչ բան է։ Ես խրամատների փորելուն էլ եմ մասնակցել․․․ Բա էդ կռիվ չի՞, էդ ասողները թող իմանան, որ արցախցին կռվել է ու պատվով է դուրս եկել»,- նշեց արցախցի կիննը՝ նաև ընդգծելով՝ եթե հանկարծ մեկը դեմ-դիմաց ինձ ասի, որ արցախցին չի կռվել, ես իմ մատներով աչքերը կհանեմ»։

«Եթե հանկարծ մեկն ինձ ասի, որ արցախցին չի կռվել, ես իմ մատներով ***երը կհանեմ»․ արցախցի կին