Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հարյուրավոր ընտանիքներ զրկվել են ընտանեկան նպաստից»․ Ոսկան Սարգսյան

«Հարյուրավոր ընտանիքներ զրկվել են ընտանեկան նպաստից»․ Ոսկան Սարգսյան
107
Այսօր, 19:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարյուրավոր ընտանիքներ զրկվել են ընտանեկան նպաստից։
Տավուշի մարզում, ինչպես ողջ Հայաստանում, բազում ընտանիքներ ընտանեկան նպաստից զրկվել են։ Սոցիալապես անապահով հարյուրավոր ընտանիքներ նամակներ են ստացել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից,որ իրենց ընտանիքի կարիքավորության միավորը ցածր է սահմանային 28․ 00 միավորից, ուստի նրանք զրկվել են ընտանեկան նպաստից։ Իսկ այդ ընտանիքների կարիքավորության միավորը իջել է, որովհետև կառավարությունը որոշել 2024թ․ հուլիսի 1-ից հետո միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում վերափաստագրված, այժմ էլ փաստագրվող, իր կազմում կենսաթոշակառու կամ կենսաթոշակառուներ ունեցող նպաստառու ընտանիքների կարիքավորության միավորը հաշվարկելիս հաշվի առնել, որ 2023թ․ հուլիսի 1-ին կենսաթոշակների չափերն ավելացել են։ 2023-ին կենսաթոշակները մի քանի հազար դրամով բարձրացել են, այդ պատճառով կենսաթոշակառու ունեցող ընտանիքները 2024 և 2025 թվակականներին զրկվել ու զրկվում են ընտանեկան նպաստից։ Դա անում է ՔՊ-ական իշխանությունը, որը բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ է բաժանում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան