«Ես փրկում եմ ուկրաինացի ազգը, այլապես այն շատ շուտով կջախջախվի». Դոնալդ Թրամփ
![]() 563 Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ., 20:50 Թրամփը հայտարարեց Ուկրաինան լիակատար պարտությունից փրկելու փորձի մասին «Ես հավատում եմ, որ փրկում եմ այս ազգը։ Կարծում եմ՝ այս ազգը շատ շուտով կջախջախվի,- ասել է Թրամփը։- Սա հզոր ռազմական մեքենա է, եկեք առերեսվենք դրա հետ։ Եվ եթե ես չլինեի... Ես էի, որ նրանց տվեցի Javelin-ները, որոնք ոչնչացրին տանկերը»։ Թրամփը շեշտել է, որ կարծում է, որ ճիշտ բան է անում՝ փրկելով Ուկրաինան։ «Նորվեգիայի վարչապետը՝ շատ հարգված մարդ, ասաց, որ եթե նախագահ Թրամփը չմիջամտեր, այս պատերազմը երբեք չէր ավարտվի։ Ես կարծում եմ, որ ես մեծ ծառայություն եմ մատուցում Ուկրաինային։ Ես հավատում եմ դրան»,- ասել է նա։ Հարցին, թե արդյոք նա տեսնում է մի իրավիճակ, երբ Միացյալ Նահանգները կմիջամտի հակամարտությանը և կաջակցի Ուկրաինային մեծ քանակությամբ զենքով՝ նրա տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Թրամփը պատասխանել է՝ պարտադիր չէ, որ զենք լինի ավանդական իմաստով։ Թրամփը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման ջանքերն այժմ գտնվում են իրենց վերջնական փուլում։ «Կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Մենք արդեն վերջնագծին ենք հասել,- ասել է նա։ - Եվ կրկին, սա Բայդենի պատերազմն է։ Ես չեմ ուզում, որ այն ինձ վրա բարդվի։ Ես չեմ ուզում պատասխանատու լինել նրա համար։ Սա սարսափելի պատերազմ է։ Դա երբեք չպետք է տեղի ունենար»։ Մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց եռօրյա հրադադարի մասին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձի։ Կրեմլը շեշտեց, որ այս կերպ Ռուսաստանը հայտարարում է առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների իր պատրաստակամության մասին։ Ապրիլի 29-ին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ չնայած Ուկրաինայի իշխանությունների՝ լեգիտիմության հետ կապված դժվարությունները մնում են, խաղաղ կարգավորման շահերը «ամեն ինչից վեր» են։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
