«Հայհոյել եմ, լավ եմ արել, Արթուր Չախոյանին խորհուրդ կտամ իրա տան խրախճանքները զապիս անի ու հանրայնացնի»․ Տիգրան Տեր-Մարգարյան
![]() 690 Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ., 21:24 Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, «Սիվիկ» լրատվականի հետ զրույցում մեկնաբանելով այսօր թաղապետարանում տեղի ունեղած բողոքի ակցիան, նշել է. «Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի քաղաքական տերերը չեն մարսել իմ՝ Բուչա գնալը»։ Տեր-Մարգարյանը չի ժխտել, որ հայհոյել է հեռախոսով։ «Այո՛, ես հայհոյել եմ հեռախոսով, չեմ հրաժարվում, վերահաստատում եմ հայհոյանքս, որովհետև Մեսրոպ Մանուկյանը և պարոն Չախոյանը գնացել են մի մանկապարտեզ, որը դեռ հանձնված չէ, կան բազմաթիվ խնդիրներ, քաղաքապետարանը չի ընդունել, այսինքն, ակտը ստորագրված չէ, գումարը փոխանցված չէ, շինարարներն ունեն խնդիր, այդ խնդիրը պետք է լուծեն, որից հետո կլինի մանկապարտեզի բացում․․․ Մանիպուլյացիա են անում՝ ցույց տալով, իբր, այնտեղ երեխաներ են մնում, և որ քարերը կթափվեն երեխաների գլխին․․․ Մեսրոպ Մանուկյանին ասում եմ՝ այդ քարը նվեր կտամ, շարի քաղաքական թիմիդ, հատ-հատ խփի քաղաքական անդամներիդ, վերջում էլ ղեկավարիդ գլխին։ Որևիցե անբարոյական իրավունք չունի գնա մանկապարտեզ ու քննարկի իմ կամ իմ ընկերների բարոյական արժեքները»,- ասաց նա՝ հավելելով՝ Մեսրոպ Մանուկյանը հրաժարվել է ինձ հետ հանդիպումից, հայհոյել եմ, լավ եմ արել։ Եկել են քաղաքապետարան կռիվ են տալիս իմ նկարի հետ, մածուն են լցրել իմ նկարի վրա։ Տեր-Մարգարյանի խոսքով՝ այս ամենի նպատակը շոու սարքելն է․ «Իրենց պատվերները գալիս են այն երկրից, որի քաղաքացին է Արթուր Չախոյանը։ Իրենք չեն մարսել Բուչան ու իմ քաղաքական կողմնորոշվածությունը»։ «Արթուր Չախոյանին խորհուրդ կտամ իր տան խրախճանքները զապիս անի ու հանրայնացնի։ Այս ամենին լինելու է և՛ քաղաքական, և՛ ոչ քաղաքական պատասխան»,- ընդգծեց Տեր-Մարգարյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
