Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Սա Թեհրանի մշտական և անփոփոխ դիրքորոշումն է»․ Սուրեն Սուրենյանց

«Սա Թեհրանի մշտական և անփոփոխ դիրքորոշումն է»․ Սուրեն Սուրենյանց
324
Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ., 17:26

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, երեկ Բաքվում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Ինչքան էլ մեր հայրենակիցներից շատերին այս հայտարարությունը դուր չգա, սա Թեհրանի մշտական և անփոփոխ դիրքորոշումն է:
Տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը առաջնահերթություն է Թեհրանի համար և նույն սկզբունքից ելնելով էլ՝ Իրանի իշխանություններն ընդդիմանում են «Զանգեզուրի միջանցք» բացելու Բաքվի ցանկություններին»։